Numbers 32:33 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ուստի Մովսէս անոնց, այսինքն Գադին որդիներուն եւ Ռուբէնին որդիներուն եւ Յովսէփեան Մանասէին կէս ցեղին, տուաւ Ամօրհացիներուն Սեհոն թագաւորին թագաւորութիւնը ու Բասանի Ովգ թագաւորին թագաւորութիւնը, երկիրը իր քաղաքներովը ու երկրին քաղաքներուն բոլորտիքը եղած սահմաններովը։
Armenian 2018
Մովսեսը նրանց, այսինքն՝ Գադի որդիներին ու Ռուբենի որդիներին և Հովսեփի որդի Մանասեի կես ցեղին տվեց ամորհացիների Սեհոն թագավորի թագավորությունը և Բասանի Օգ թագավորի թագավորությունը, այդ երկիրն իր քաղաքներով, երկրի քաղաքների շուրջը գտնվող սահմաններով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Մովսէսը նորանց՝ այսինքն Գադի որդկանց եւ Ռուբէնի որդկանցը եւ Յովսէփեան Մանասէի կէս ցեղին, տուաւ Ամօրհացիների Սեհոն թագաւորի թագաւորութիւնը եւ Բասանի Ովգ թագաւորի թագաւորութիւնը, երկիրն իր քաղաքներովը՝ երկրի քաղաքների շուրջը եղած սահմաններովը։
Armenian Eastern Bible 1994
Եւ Մովսէսը Գադի, Ռուբէնի ցեղերին, Յովսէփի որդիներից Մանասէի կէս ցեղին տուեց ամորհացիների Սեհոն արքայի
Armenian NEA
Եվ Մովսեսը Գադի որդիներին, Ռուբենի որդիներին, Հովսեփի որդիներից Մանասեի կես ցեղին տվեց ամորհացիների Սեհովն արքայի թագավորությունը, Բասան երկրի Օվգ արքայի թագավորությունը, այդ երկիրը՝ իր սահմաններում գտնվող բոլոր քաղաքներով, ինչպես նաև սահմանամերձ քաղաքներով։