Numbers 35:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ այն քաղաքները ձեզի ապաստանարան պէտք է ըլլան արեան վրէժխնդիր եղողէն, որպէս զի սպանողը առանց դատաստանի ժողովուրդին առջեւ երեւնալով չմեռնի։
Armenian 2018
Այդ քաղաքները ձեզ համար ապաստան թող ծառայեն վրեժխնդիր մարդու դեմ, որպեսզի սպանողը մահվան չդատապարտվի նախքան ժողովրդի առաջ դատաստանի կանգնելը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն քաղաքները ձեզ համար ապաստանարան լինեն վրէժխնդիրիցը. Եւ սպանողը՝ դատաստանի համար ժողովքի առաջին չերեւացած՝ չմեռնի։
Armenian Eastern Bible 1994
Սպանողը թող մահուան չդատապարտուի, մինչեւ ժողովրդի դատաստանի առջեւ չկանգնի։
Armenian NEA
Այդ քաղաքները ձեզ համար սպանվածի ազգականի վրեժխնդրությունից փրկվելու համար ապաստան թող լինեն։ Սպանողը թող մահվան չդատապարտվի, մինչև ժողովրդի դատաստանի առջև չկանգնի։