Numbers 35:21 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Կամ թէ թշնամութեան պատճառաւ ձեռքովը զարնէ անոր ու ան մեռնի, զարնողը անպատճառ պէտք է մեռցուի։ Անիկա մարդասպան է։ Արեան վրէժխնդիրը երբ մարդասպանին հանդիպի՝ զանիկա կրնայ մեռցնել։
Armenian 2018
և կամ թշնամության պատճառով ձեռքով հարվածի նրան ու սպանի, հարվածողն անպատճառ պիտի մեռցվի, նա մարդասպան է. արյան վրեժխնդրություն ունեցողը թող սպանի մարդասպանին, երբ հանդիպի նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Կամ եթէ թշնամութեան պատճառով ձեռքովը զարկէ նորան, որ մեռնէ. Զարկողը անպատճառ մեռցնուի, նա մարդասպան է. Արիւնի վրէժխնդիրը նորան մեռցնէ երբոր մարդասպանին հանդիպէ։
Armenian Eastern Bible 1994
կամ քինախնդրութեան համար հարուածի ձեռքով ու սպանի նրան, նա մահուան թող դատապարտուի։ Նա մարդասպան է. մահուան թող
Armenian NEA
կամ քինախնդրության համար ձեռքով հարվածի ու սպանի նրան, հարվածողը մահվան թող դատապարտվի։ Նա մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։ Սպանվածի մերձավորը որտեղ հանդիպի նրան, թող սպանի։