Numbers 35:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ուստի քաղաքին դուրսը արեւելեան կողմէն՝ երկու հազար կանգուն, հարաւային կողմէն՝ երկու հազար կանգուն, արեւմտեան կողմէն՝ երկու հազար կանգուն ու հիւսիսային կողմէն երկու հազար կանգուն պէտք է չափէք, իսկ քաղաքը մէջտեղը պէտք է ըլլայ։ Անոնց քաղաքներուն արուարձանները այսպէս ըլլալու են։
Armenian 2018
Քաղաքից դուրս՝ արևելյան կողմից, կչափեք երկու հազար կանգուն, հարավային կողմից՝ երկու հազար կանգուն, արևմտյան կողմից՝ երկու հազար կանգուն և հյուսիսային կողմից՝ երկու հազար կանգուն, իսկ քաղաքը մեջտեղում կլինի. այդպիսին լինեն նրանց քաղաքների ագարակները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քաղաքի դուրսը նորանց չափէք, արեւելեան կողմից երկու հազար կանգուն, հարաւային կողմից երկու հազար կանգուն, արեւմտեան կողմից երկու հազար կանգուն, եւ հիւսիսային կողմից երկու հազար կանգուն, եւ քաղաքը մէջտեղումը լինի, նորանց քաղաքների արուարձանները սա լինեն։
Armenian Eastern Bible 1994
Քաղաքից դուրս, արեւելեան կողմում չափեցէ՛ք երկու հազար կանգուն, ծովի կողմում՝ երկու հազար կանգուն, հիւսիսային
Armenian NEA
Քաղաքից դուրս՝ արևելյան կողմում, չափե՛ք երկու հազար կանգուն, արևմտյան կողմում՝ երկու հազար կանգուն, հյուսիսային կողմում՝ երկու հազար կանգուն, հարավային կողմում՝ երկու հազար կանգուն։ Դրանց մեջտեղում գտնվող քաղաքը, ինչպես և նրա շուրջն ընկած տարածքը պետք է պատկանեն ղևտացիներին։