Numbers 36:3 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Արդ՝ եթէ անոնք Իսրայէլի որդիներէն տարբեր ցեղի մը որդիներուն կին ըլլան, անոնց ժառանգութիւնը մեր հայրերուն ժառանգութենէն պիտի զատուի ու ո՛ր ցեղի մարդոց որ կին ըլլան, այն ցեղին ժառանգութեանը պիտի խառնուի ու մեր ժառանգութեան վիճակէն պիտի բաժնուի։
Armenian 2018
Եթե նրանք ամուսնանան Իսրայելի որդիների մեկ այլ ցեղի որդիների հետ, ապա նրանց ժառանգությունը պիտի վերանա մեր հայրերի ժառանգությունից և պիտի ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որի որդիներին կնության կգնան։ Այսպիսով պիտի պակասի վիճակով մեզ հասանելիք ժառանգությունը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եթէ նորանք Իսրայէլի որդկանց մի ցեղի որդիներին կին լինեն, նորանց ժառանգութիւնը մեր հայրերի ժառանգութիւնիցը պիտի վերանայ, եւ այն ցեղի ժառանգութեան վերայ պիտի աւելանայ որոնց որ կին են դառել։ Մեր ժառանգութեան վիճակիցը պիտի վերանայ։
Armenian Eastern Bible 1994
Արդ, եթէ նրանք ամուսնանան իսրայէլացի մի այլ ցեղի տղամարդկանց հետ, ապա նրանց բաժին պիտի յատկացուի իրենց ցեղի
Armenian NEA
Արդ, եթե նրանք ամուսնանան Իսրայելի մեկ այլ ցեղի տղամարդկանց հետ, ապա նրանց վիճակը պիտի անջատվի՞ իրենց հոր կալվածքից և ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որոնց կնության կգնան։ Այսպիսով մեր ժառանգությունից այդ բաժինը պիտի վերցվի՞։