Numbers 36:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ամէն աղջիկ՝ որ Իսրայէլի որդիներուն ցեղերուն մէջ կալուածքի մը ժառանգորդ կ’ըլլայ, պէտք է իր հօրը ցեղէն եղող մէկուն կինը ըլլայ, որպէս զի Իսրայէլի որդիներէն ամէն մէկը իր հայրերուն ժառանգութիւնը ժառանգէ։
Armenian 2018
Իսրայելի որդիների ցեղերի մեջ ժառանգություն ստացած ամեն աղջիկ իր հայրական ցեղից եղող մեկին կին թող դառնա, որպեսզի Իսրայելի որդիներից յուրաքանչյուրն իր հայրերի ժառանգությունը ժառանգի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ամեն աղջիկ՝ որ Իսրայէլի որդկանց ցեղերի մէջ կալուածքի ժառանգ լինի, իր հօր ցեղից եղող մէկին կին դառնայ, որ Իսրայէլի որդկանց ամեն մէկն իր հայրերի ժառանգութիւնը ժառանգէ։
Armenian Eastern Bible 1994
Իսրայէլացիների ժառանգութիւնը ցեղից ցեղ թող չանցնի, որպէսզի իսրայէլացիներից իւրաքանչիւրը ի՛ր ցեղի հայրենի
Armenian NEA
Իսրայելի որդիների որևէ ցեղից ժառանգություն ստացած ամեն մի աղջիկ թող դառնա իր հայրական ցեղին պատկանող որևէ տղամարդու կինը, որպեսզի Իսրայելի որդիները պահպանեն իրենց հայրենի ժառանգությունը։