Numbers 4:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ սրբարանին պաշտամունքին գործածուած բոլոր գործիքները պէտք է առնեն ու կապուտակ լաթի մը մէջ փաթթեն եւ թէհաշի մորթերէ ծածկոցով ծածկեն զանիկա ու լծակի մը վրայ դնեն։
Armenian 2018
Կվերցնեն սրբարանում պաշտամունքի համար գործածվող ամբողջ սպասքը, կփաթաթեն կապույտ մի կերպասի մեջ, կծածկեն այծի կաշիներից ծածկոցով և կդնեն պատգարակի վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ սրբարանի մէջ պաշտօնի համար գործածուած բոլոր գործիքներն առնեն, եւ մի կապուտակ ձորձի մէջ փաթաթեն, եւ թէհաշի մորթերից մի ծածկոցով ծածկեն նորան եւ մի լծակի վերայ դնեն։
Armenian Eastern Bible 1994
Պիտի վերցնեն պաշտամունքի ամբողջ սպասքը, որոնցով պաշտամունք են կատարում սրբարանում, եւ պիտի դնեն կապոյտ կերպասի մէջ։
Armenian NEA
Ապա թող վերցնեն պաշտամունքի ողջ սպասքը, որոնցով պաշտամունք են կատարում սրբարանում, պատեն կապույտ կերպասով և ծածկեն կաշվե կապույտ ծածկոցով ու դնեն լծակների վրա։