Numbers 4:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բայց անոնց հետ այնպէս վարուեցէք, որ սուրբ բաներուն մօտեցած ատեննին ողջ մնան ու չմեռնին։ Ահարոն ու իր որդիները թող գան ու անոնցմէ իւրաքանչիւրին պաշտօնն ու գործը որոշեն։
Armenian 2018
սակայն նրանց այնպե՛ս արեք, որ ամենասուրբ բաներին մերձենալիս ողջ մնան և չմեռնեն։ Ահարոնն ու նրա որդիները կգան և նրանցից ամեն մեկին կնշանակեն իր պաշտոնի վրա և իր բեռը կորոշեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց նորանց այսպէս արէք՝ որ ամենասուրբ բաների մօտենալիս ողջ մնան եւ չմեռնեն. Ահարօնն ու իր որդիքը գան, եւ նորանց ամեն մէկին նշանակեն իր պաշտօնի եւ իր բեռի վերայ։
Armenian Eastern Bible 1994
Ահարոնն ու նրա որդիները միայն պիտի մտնեն ներս եւ որոշեն, թէ նրանցից իւրաքանչիւրը ինչ պաշտօն է կատարելու։
Armenian NEA
այնպե՛ս արեք, որ նրանք ապրեն և Սրբություն սրբոցին մոտենալով՝ չմեռնեն։ Նախ թող Ահարոնն ու նրա որդիները մտնեն ներս և նրանցից յուրաքանչյուրին կարգեն իր բեռը կրելու,