Numbers 5:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ եթէ այն վնաս քաշող մարդը ոեւէ ազգական չունենայ, որուն այդ վնասը հատուցուի, այն ատեն եղած վնասը Տէրոջը հատուցուելով, քահանային պէտք է ըլլայ բացի քաւութեան խոյէն, որով այն յանցաւոր մարդուն համար քաւութիւն պիտի ըլլայ։
Armenian 2018
Եթե վնաս կրած մարդը ազգական չունենա, որպեսզի նրան հատուցվի պատճառած վնասը, ապա այդ վնասը Տիրոջը հատուցվելով՝ թող պատկանի քահանային, բացի քավության խոյից, որով քավություն պիտի արվի նրա համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եթէ այն մարդի մէկ ազգականը չլինի, որին այս վնասը հատուցանուի, թող եղած վնասը Եհովային հատուցանուելով՝ քահանայինը լինի բացի քաւութեան խոյիցը, որով նորա համար քաւութիւն պիտի լինի։
Armenian Eastern Bible 1994
Եթէ վնաս կրած մարդը մերձաւոր որեւէ մէկը չունի, որ նրան հատուցի իր պատճառած վնասը, ապա յանցանքի դիմաց Տիրոջը
Armenian NEA
Եթե վնասի հատուցում ստացող չլինի, ապա հատուցումը թող ընծայվի Տիրոջը և պատկանի քահանային, բացի քավության խոյից, որով նա պետք է քավի իր մեղքը։