Numbers 7:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Տէրը ըսաւ Մովսէսին. «Սեղանին նուիրման հանդէսին համար՝ ամէն մէկ իշխան մէկմէկ օր իրենց ընծաները թող մատուցանեն»։
Armenian 2018
Տերն ասաց Մովսեսին. «Զոհասեղանի նավակատիքի համար ամեն մի իշխան մի օր մատուցի իր ընծաները»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Եհովան ասեց Մովսէսին. Սեղանի նաւակատիքի համար՝ ամեն մէկ իշխան մէկ օր իրանց ընծաները մատուցանեն։
Armenian Eastern Bible 1994
Տէրն ասաց Մովսէսին. «Օրական միայն մի իշխան թող մատուցի իր ընծաները զոհասեղանի նաւակատիքին»։
Armenian NEA
Տերն ասաց Մովսեսին. «Օրական մեկական իշխան թող մատուցի իր ընծաները զոհասեղանի նավակատիքին»։