Numbers 7:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Անոնցմէ ա՛ռ ու Ղեւտացիներուն տո՛ւր ատոնք՝ ամէն մէկուն իր պաշտօնին նայելով, որպէս զի վկայութեան խորանին պաշտամունքին ատեն գործածուին»։
Armenian 2018
«Այդ բաները վերցրո՛ւ նրանցից, որպեսզի օգտագործվեն ժողովի վրանի սպասավորության համար։ Դրանք տո՛ւր ղևտացիներին՝ ամեն մեկին ըստ իր պաշտոնի»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Առ դորանցից որ ժողովքի խորանի պաշտօնին ծառայեն, եւ տուր նորանց Ղեւտացիներին ամեն մէկին իր պաշտօնին համեմատ։
Armenian Eastern Bible 1994
«Ընդունի՛ր նրանցից այդ ընծաները։ Դրանք թող ծառայեն վկայութեան խորանի սպասաւորութեանը։ Դրանք կը տաս ղեւտացիներին՝
Armenian NEA
«Նրանցից ընդունի՛ր այդ ընծաները։ Դրանք թող ծառայեն Վկայության խորանի սպասավորությանը։ Դրանք կտաս ղևտացիներին՝ յուրաքանչյուրին ըստ իր սպասավորության»։