Numbers 8:22 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ անկէ յետոյ Ղեւտացիները վկայութեան խորանը մտան՝ Ահարոնին ու անոր որդիներուն առջեւ իրենց ծառայութիւնը կատարելու համար։ Տէրոջը Մովսէսին պատուիրածին պէս ըրին Ղեւտացիներուն։
Armenian 2018
Դրանից հետո ղևտացիները մտան ժողովի վրան, որպեսզի իրենց պաշտոնը կատարեն Ահարոնի ու նրա որդիների առջև։ Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին ղևտացիների մասին, նրանք այդպես էլ արեցին նրանց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանից յետոյ Ղեւտացիները ժողովքի խորանը մտան՝ Ահարօնի եւ նորա որդկանց առաջին իրանց պաշտօնն անելու համար. Ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր Ղեւտացիների մասին, այնպէս արին նորանց։
Armenian Eastern Bible 1994
Այնուհետեւ ղեւտացիները մտան վկայութեան խորան, որպէսզի իրենց սպասաւորութիւնը կատարեն Ահարոնի ու նրա որդիների առջեւ։
Armenian NEA
Այնուհետև ղևտացիներն անցան Վկայության խորանի սպասավորությանը՝ Ահարոնի ու նրա որդիների իշխանության ներքո։ Ինչպես Տերը պատվիրեց Մովսեսին ղևտացիների վերաբերյալ, այդպես էլ վարվեցին նրանց հետ։