Obadiah 1:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոր դէմ կայնած օրդ, Երբ օտարազգիները անոր զօրքը գերի առին Ու օտարները անոր դռները մտան Ու Երուսաղէմի վրայ վիճակ ձգեցին, Դո՛ւն ալ անոնց պէս ըրիր։
Armenian 2018
Այն օրը, երբ նրա դեմ կանգնած էիր ձեռնածալ, այն օրը, երբ օտարները նրա հարստությունը հափշտակեցին, և օտարազգիները մտան նրա դարպասներով և Երուսաղեմի վրա վիճակ գցեցին, դու էլ կարծես նրանցից մեկի պես էիր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դու հանդէպ կանգնած օրը, այն օրը որ օտարները գերի արին նորա զօրքը, եւ օտարազգիները մտան նորա դռները, եւ Երուսաղէմի վերայ վիճակ գցեցին, դու էլ նորանց մէկի նման էիր։
Armenian Eastern Bible 1994
այն օրուանից, որ հակառակուեցիր, երբ օտարազգիները սպառեցին նրա ուժը, օտարներ մտան նրա դռներից, վիճակ էին գցում
Armenian NEA
«Այն օրվանից, երբ հակառակվեցիր, այն օրը, երբ այլազգիները գերեվարեցին նրա զորքերը, և օտարները մտան նրա դռներով, և Երուսաղեմի վրա վիճակ էին գցում. դուք էլ նրանցից մեկի նման էիք։