Obadiah 1:3 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քու սրտիդ հպարտութիւնը քեզ խաբեց, Ո՛վ ժայռերու խոռոչներուն մէջ բնակող Ու բարձր բնակարան ունեցող, Որ սրտիդ մէջ կ’ըսես՝ ‘Ո՞վ զիս գետինը պիտի իջեցնէ’։
Armenian 2018
Քո սրտի հպարտությունը խաբել է քեզ, ո՛վ վեմի խոռոչներում բնակվող, որի բնակարանը բարձր է, ու սրտումդ ասում ես. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Քո սրտի հպարտութիւնը քեզ խաբել է, ով վէմի խոռոչներումը բնակող, որի բնակարանը բարձր է, որ սրտումդ ասում ես. Ո՞վ կիջեցնէ ինձ երկիրը։
Armenian Eastern Bible 1994
Քո հպարտութիւնը քեզ վերեւ բարձրացրեց՝ բնակուելու ժայռերի ծմակներում, բարձրացնելու քո բնակատեղին եւ ասելու ինքդ քեզ.
Armenian NEA
Քո սրտի հպարտությունը քեզ բարձրացրեց՝ բնակվելու ժայռերի փոսերում, բարձրացնելու իր բնակավայրը և ասելու իր սրտում. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”»։