Obadiah 1:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եթէ քեզի գողեր կամ գիշերային աւազակներ գային (Ինչպէ՜ս կործանեցար) Անոնք իրենց բաւելու չափ պիտի չգողնայի՞ն։ Եթէ քեզի կթողներ գային, Միթէ ճիռեր պիտի չթողուի՞ն։
Armenian 2018
Եթե քեզ մոտ գողեր գային կամ գիշերային ավազակներ (ինչպե՜ս բնաջնջվեցիր), մի՞թե չէին գողանալու, որքան որ իրենց բավական է. եթե քեզ մոտ քաղողներ գային, մի՞թե ողկույզներ չէին թողնելու։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եթէ գողեր գային քեզ մօտ կամ գիշերային աւազակներ, (ի՜նչպէս կործանուեցար.) մի՞թէ չէին գողանալ որքան իրանց բաւական է. եթէ կթողներ գային քեզ մօտ, մի՞թէ չէին թողել ճիռեր։
Armenian Eastern Bible 1994
Եթէ գողերն ու գիշերային աւազակները մտնէին քեզ մօտ, որտեղ էլ որ թաքնուէիր, իրենց բաւարարելու չափ բան չէի՞ն գողանայ:
Armenian NEA
Եթե գողերն ու գիշերվա ավազակները մտնեին քեզ մոտ, որտե՞ղ պիտի թաքնվեիր, և արդյո՞ք իրենց համար բավականին բան չէին գողանա, և եթե այգեկութ անողները մտնեին քեզ մոտ, մի՞թե մի ողկույզ անգամ կթողնեին։