Philippians 1:13 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Նոյնիսկ իմ կապերս, որոնք Քրիստոսին համար են, բոլոր պալատին մէջ եւ ամենուն ալ յայտնի եղան։
Armenian 2017
նոյնիսկ իմ կապերս, որոնք Քրիստոսին համար են, բոլոր պալատին մէջ եւ ամենուն ալ յայտնի եղան։
Armenian 2018
այն աստիճան, որ Քրիստոսով իմ կապանքները հայտնի դարձան ամբողջ պալատին և մյուս բոլորին։
Armenian 2019
Թէ՛ կայսերական պալատին եւ թէ՛ այլ շրջանակներու մէջ բոլորը իմացան, թէ Քրիստոսի համար բանտարկուած եմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մինչեւ որ իմ կապանքները Քրիստոսումը յայտնի եղան բոլոր պալատին եւ ուրիշ ամենին էլ.
Armenian Eastern Bible 1994
նոյնիսկ իմ կապանքները, որ Քրիստոսի համար են, յայտնի եղան պալատի ամբողջ անձնակազմին եւ միւս բոլոր տեղերում,
Armenian NEA
պալատում և ամենուրեք բոլորն իմացան, որ Քրիստոսի համար եմ կապանքների մեջ։
Armenian Western NT 1994?
այնպէս որ Քրիստոսի համար կրած կապերս՝ բացայայտ եղան ամբողջ պալատին մէջ եւ ամէնուրեք,