Philippians 1:16 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Անոնք հակառակութեան համար Քրիստոսը կը պատմեն, ո՛չ թէ անկեղծութեամբ, կարծելով թէ վիշտ կ’աւելցնեն իմ կապերուս վրայ։
Armenian 2017
անոնք հակառակութեան համար Քրիստոսը կը պատմեն, ո՛չ թէ անկեղծութեամբ, կարծելով թէ վիշտ կ’աւելցնեն իմ կապերուս վրայ։
Armenian 2018
Սրանք սիրուց մղվելով են քարոզում՝ գիտենալով, որ Ավետարանի պաշտպանության համար եմ այստեղ մնում։
Armenian 2019
Անոնք որ սէրէն մղուած կը քարոզեն, այդպէս կ՚ընեն՝ որովհետեւ գիտեն թէ Աւետարանի պաշտպանութեան համար բանտարկուած կը մնամ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ոմանք հակառակութիւնից են քարոզում Քրիստոսին, եւ ոչ թէ անկեղծ. կարծելով թէ իմ կապանքների վերայ նեղութիւն բերեն։
Armenian Eastern Bible 1994
ոմանք էլ՝ սիրուց մղուած, քանզի գիտեն, որ կանգնած եմ Աւետարանի պաշտպանութեան համար.
Armenian NEA
Սրանք սիրուց մղված են քարոզում, որովհետև գիտեն, որ Ավետարանի պաշտպանության համար եմ կապանքների մեջ մնում։
Armenian Western NT 1994?
Անոնք կը հռչակեն Քրիստոսը՝ հակառակութեան համար, ո՛չ թէ անկեղծութեամբ, կարծելով թէ տառապանք կ՚աւելցնեն կապերուս վրայ.