Philippians 1:18 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Բայց հոգ չէ, որ կերպով ալ ըլլայ, թէ՛ պատրուակով եւ թէ՛ ճշմարտութիւնով, կը բաւէ որ Քրիստոսը քարոզուի։ Ասոր համար ուրախ եմ եւ ուրախ ալ պիտի ըլլամ։
Armenian 2017
Բայց հոգ չէ, որ կերպով ալ ըլլայ, թէ՛ պատրուակով եւ թէ՛ ճշմարտութիւնով, կը բաւէ որ Քրիստոսը քարոզուի։ Ասոր համար ուրախ եմ եւ ուրախ ալ պիտի ըլլամ։
Armenian 2018
Բայց ի՞նչ նշանակություն ունի. ինչպես էլ որ լինի՝ պատրվակով թե ճշմարտապես, Քրիստոսն է քարոզվում, ու սրա համար ուրախ եմ և ուրախ էլ կլինեմ,
Armenian 2019
Սակայն ի՞նչ նշանակութիւն ունին ատոնք. շարժառիթը ի՛նչ ալ ըլլայ, պատրուակ թէ անկեղծ ցանկութիւն, կը բաւէ որ Քրիստոս կը քարոզուի, եւ ես ուրախ եմ ատոր համար, ուրախ ալ պիտի մնամ.
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց ի՞նչ. ինչ կերպով էլ որ լինի, թէ պատճառանքով՝ եւ թէ ճշմարտութիւնով՝ Քրիստոսն է քարոզվում. եւ սորա համար ուրախ եմ՝ եւ ուրախ էլ կլինիմ։
Armenian Eastern Bible 1994
Բայց ինչ փոյթ. ինչ ձեւով էլ լինի, թէ՛ միտումնաւոր եւ թէ՛ ճշմարտութեամբ, Քրիստոսն է քարոզւում. եւ սրա համար ուրախ եմ
Armenian NEA
Բայց ի՞նչ կարևոր է. ինչ ձևով էլ լինի՝ պատրվակով թե ճշմարտությամբ, Քրիստոսն է քարոզվում, և ես սրա համար ուրախ եմ, ուրախ էլ պիտի մնամ.
Armenian Western NT 1994?
Սակայն ի՞նչ փոյթ. ամէն կերպով, թէ՛ պատրուակով եւ թէ ճշմարտութեամբ, Քրիստոս կը հռչակուի, ու կ՚ուրախանամ ասոր համար, եւ պիտի ուրախանամ ալ: