Philippians 1:9 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Եւ կ’աղօթեմ որ ձեր սէրը հետզհետէ աւելի շատնայ գիտութիւնով ու իմաստութիւնով,
Armenian 2017
Եւ կ’աղօթեմ որ ձեր սէրը հետզհետէ աւելի շատնայ գիտութիւնով ու իմաստութիւնով,
Armenian 2018
Եվ այս եմ աղոթում, որ ձեր սերը ավելի ու ավելի աճի գիտությամբ ու ամեն հասկացողությամբ,
Armenian 2019
Իմ աղօթքս է, որ ձեր սէրը աւելի եւ աւելի աճի աստուածգիտութեամբ եւ կատարեալ դատողութեամբ,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ սա աղօթք եմ անում, որ ձեր սէրն էլ աւելի եւ աւելի հարստանայ գիտութիւնով եւ ամեն հասկացողութիւնով.
Armenian Eastern Bible 1994
Եւ ահա այս աղօթքն եմ անում. թող ձեր սէրը աւելի եւ աւելի առատանայ գիտութեան եւ ամենայն իմաստութեան մէջ,
Armenian NEA
Աղոթում եմ, որ ձեր սերն ավելի ու ավելի աճի գիտությամբ և կատարյալ դատողությամբ,
Armenian Western NT 1994?
ու սա՛պէս կ՚աղօթեմ՝ որ ձեր սէրը հետզհետէ աւելի առատանայ գիտակցութեամբ եւ ամբողջ դատողութեամբ,