Philippians 3:10 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Որպէս զի ճանչնամ զանիկա եւ անոր յարութեանը զօրութիւնը ու անոր չարչարանքներուն հաղորդ ըլլամ, անոր մահուան կերպարանքը առնելով.
Armenian 2017
Որպէս զի ճանչնամ զանիկա եւ անոր յարութեանը զօրութիւնը ու անոր չարչարանքներուն հաղորդ ըլլամ, անոր մահուան կերպարանքը առնելով.
Armenian 2018
որպեսզի ճանաչեմ նրան և նրա հարության զորությունը, մասնակից լինեմ նրա չարչարանքին, կերպարանակից՝ նրա մահվանը,
Armenian 2019
Հիմա միակ փափաքս է՝ ճանչնալ Քրիստոսը, անոր յարութեան զօրութիւնը, եւ անոր չարչարանքներուն մասնակից դառնալ՝ անոր մահուան օրինակը իմ վրաս առնելով,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որ ճանաչեմ նորան՝ եւ նորա յարութեան զօրութիւնը՝ եւ նորա չարչարանքի մասնակից լինելը, նորա մահուան կերպարանակից լինելով.
Armenian Eastern Bible 1994
որպէսզի ճանաչեմ նրան եւ նրա յարութեան զօրութիւնը ու մասնակից լինեմ նրա չարչարանքներին, կերպարանակից՝ նրա մահուան,
Armenian NEA
Եվ սա այն բանի համար, որ ճանաչեմ նրան, նրա հարության զորությունը, մասնակից լինեմ նրա չարչարանքներին, կերպարանակից՝ նրա մահվանը,
Armenian Western NT 1994?
որպէսզի ճանչնամ զինք եւ իր յարութեան զօրութիւնը, ու հաղորդակից ըլլամ իր չարչարանքներուն՝ կերպարանակից դառնալով իր մահուան,