Philippians 4:18 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Բայց ես ամէն բան առած եմ ու առատօրէն ունիմ. լեցուած եմ Եպափրոդիտոսի ձեռքով ձեր ղրկածները ընդունելով, որ անոյշ հոտ մըն է, ընդունելի պատարագ, Աստուծոյ հաճելի։
Armenian 2017
Բայց ես ամէն բան առած եմ ու առատօրէն ունիմ. լեցուած եմ Եպափրոդիտոսի ձեռքով ձեր ղրկածները ընդունելով, որ անոյշ հոտ մըն է, ընդունելի պատարագ, Աստուծոյ հաճելի։
Armenian 2018
Իսկ ես ամեն բան ստացել եմ և առատ ունեմ. լիացած եմ, որովհետև Եպափրոդիտոսի ձեռքով ստացա ձեզանից այն, ինչ անուշահոտություն էր, զոհ՝ ընդունելի և Աստծուն հաճելի։
Armenian 2019
Որովհետեւ ես ամէն ինչ ունիմ եւ աւելիով ունիմ, եւ Եպաֆրոդիտոսի ձեռքով ստացայ ձեր առատ նուէրները, որոնք ոեւէ խունկէ աւելի անուշահոտ եւ ոեւէ զոհէ աւելի ընդունելի են Աստուծոյ, իր կամքին համաձայն ըլլալով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց ես ամեն բան առել եմ, եւ առատութիւն ունիմ. լիքն եմ, որ Եպափրոդիտոսի ձեռովն ընդունեցի այն որ ձեզանից է՝ անուշ հոտ ընդունելի պատարագ՝ Աստուծոյ հաճոյ։
Armenian Eastern Bible 1994
Իսկ ես ամէն ինչ առել եմ եւ առատութեան մէջ եմ. լիացած եմ Եպափրոդիտոսի միջոցով ձեզնից ստացածս նուէրով, որ
Armenian NEA
Իսկ ես ամեն ինչ ունեմ և առատության մեջ եմ. լիացած եմ այն ամենով, որ ստացա ձեզնից Եպափրոդիտոսի ձեռքով, որ անուշահոտություն է, զոհ՝ ընդունելի ու հաճելի Աստծուն։
Armenian Western NT 1994?
Իսկ ես ամէն բան ունիմ, եւ առատօրէն. լիացած եմ՝ ստանալով Եպափրոդիտոսի միջոցով ձեր ղրկածները, որ անուշաբոյր հոտ մըն է, ընդունելի զոհ մը, հաճելի՝ Աստուծոյ: