Proverbs 12:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Մարդը իր բերնին պտուղէն բարիքներով պիտի լեցուի Եւ իր գործերուն հատուցում պիտի ընդունի։
Armenian 2018
Իր բերանի պտղից մարդ բարիքներով կկշտանա, և մարդու ձեռքի գործի հատուցումը կվերադառնա իրեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մարդս իր բերանի պտուղներիցը կկշտանայ բարիքներով, եւ մարդի ձեռքի արարքը ետ կդառնայ իրան։
Armenian Eastern Bible 1994
Մարդ պիտի լցուի բարիքներով իր բերանի պտղից, եւ իր շուրթերի տուածի համեմատ՝ ստանայ հատուցում։
Armenian NEA
Իր բերանի պտղի բարիքով մարդ պիտի լցվի, և իր շուրթերի տվածի համեմատ՝ հատուցում ստանա։