Proverbs 13:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Փափաքին կատարուիլը հոգիին անոյշ է Ու չարագործութենէ ետ կենալը յիմարներուն զզուելի է։
Armenian 2018
Կատարված իղձը քաղցր է հոգուն, բայց անմիտների համար չարությունից հեռանալը զզվելի է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Կատարուած փափաքը ախորժելի է հոգիին, բայց յիմարների համար զզուելի է չարութիւնից հեռանալը։
Armenian Eastern Bible 1994
Բարեպաշտների ցանկութիւնները քաղցրացնում են հոգին. ամբարիշտների գործերը հեռու են իմաստութիւնից։
Armenian NEA
Բարեպաշտների ցանկությունները քաղցրացնում են հոգին. ամբարիշտների գործերը հեռու են ճանաչողությունից։