Proverbs 14:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իմաստուն կիները իրենց տուները կը շինեն, Բայց յիմար կինը զանիկա իր ձեռքովը կը փլցնէ։
Armenian 2018
Իմաստուն կինը շինում է իր տունը, իսկ հիմարն իր ձեռքով քանդում է այն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Կնիկների իմաստունը շինում է իր տունը, բայց յիմարը իր ձեռքովը քանդում է նորան։
Armenian Eastern Bible 1994
Իմաստուն կանայք շինում են իրենց տները, իսկ անզգամ կանայք կործանում են դրանք իրենց ձեռքով։
Armenian NEA
Իմաստուն կանայք կառուցում են իրենց տները, իսկ անզգամները կործանում իրենց ձեռքերով։