Proverbs 15:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ուրախ սիրտը երեսը կը զուարթացնէ, Բայց սրտին տրտմութենէն հոգին կը ճնշուի։
Armenian 2018
Ուրախ սիրտը զվարթացնում է դեմքը, բայց սրտի վշտից հոգին կոտրվում է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ուրախ սիրտը կզուարթացնէ երեսը, բայց սիրտը վշտանալիս հոգին կճնշուի։
Armenian Eastern Bible 1994
Սրտի բերկրանքից ծաղկում է դէմքը, իսկ տրտում հոգին շրջում է թախծոտ։
Armenian NEA
Սրտի բերկրանքից ծաղկում է դեմքը, իսկ տրտում հոգին՝ թախծալի շրջում։