Proverbs 16:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Գործի մէջ խելացութեամբ վարուողը բարիք կը գտնէ Ու Տէրոջը ապաւինողը երանելի է։
Armenian 2018
Ով որ խոսքին ուշադիր է, բարիք կգտնի, և երանի՜ նրան, որ Տիրոջն է ապավինում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Խօսքի մասին խելօք վարուողը բարիք կգտնէ, եւ նա որ Տիրոջն է ապաւինում՝ երանի՜ նորան։
Armenian Eastern Bible 1994
Գործի մէջ խելացի մարդը բարիքներ կը գտնի, եւ երանելի է նա, ով յոյսը դնում է Տիրոջ վրայ։
Armenian NEA
Ով խելացի է գործի մեջ, բարիքներ կգտնի, և ով Տիրոջ վրա է հույսը դնում՝ երանելի է։