Proverbs 18:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Մարդուն ընծան անոր ճամբայ կը բանայ Ու զանիկա մեծերուն առջեւ կը տանի։
Armenian 2018
Մարդու ընծան տեղ է բացում նրա համար և նրան մեծամեծերի առաջ է տանում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մարդիս ընծան տեղ է բանում նորա համար, եւ նորան տանում է մեծամեծների առաջին։
Armenian Eastern Bible 1994
Ընծաներն ընդլայնում են մարդուս շրջապատը եւ նրան նստեցնում իշխանների հետ։
Armenian NEA
Շնորհներն ընդարձակում են մարդու կարողությունը և նրան բազմեցնում իշխանների հետ։