Proverbs 20:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Մարդու մը սրտին խորհուրդը խորունկ ջուրերու պէս է, Բայց խելացի մարդը զանիկա դուրս կը հանէ։
Armenian 2018
Մարդու սրտի խորհուրդը խոր ջրերի նման է, բայց խոհեմ մարդն այն դուրս է հանում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Խոր ջուրեր է մարդիս սրտի խորհուրդը, բայց խելօք մարդը նորան կհանէ։
Armenian Eastern Bible 1994
Մարդու սրտի խորհուրդը խոր ջրի պէս է, բայց իմաստուն մարդը երես է հանում այն։
Armenian NEA
Մարդու սրտի խորհուրդը նման է խոր ջրի, իմաստուն մարդը քամում է այն։