Proverbs 25:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Յարմարութեամբ ըսուած խօսքը Արծաթէ զարդերու մէջ դրուած ոսկիէ խնձորներու կը նմանի ։
Armenian 2018
Պատշաճ ասված խոսքը արծաթե զարդերի մեջ ոսկե խնձորների նման է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մէկ յարմար ժամանակին խօսուած խօսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մէջ։
Armenian Eastern Bible 1994
Պատշաճ ասուած իմաստուն խօսքերը նման են սարդիոնով շարուած ոսկի խնձորի։
Armenian NEA
Իմաստուն խոսքերը նման են սարդիոնով շարված ոսկի խնձորի։