Proverbs 26:22 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քսու մարդուն խօսքերը քաղցր պատառներու պէս են, Որոնք մինչեւ փորին շտեմարանները կ’իջնեն։
Armenian 2018
Քսու մարդու խոսքերը քաղցր պատառների պես են. նրանք իջնում են փորի խորքերը ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Քսու մարդի խօսքերը քաղցր պատառների պէս են. Նորանք էլ են իջնում փորի ներսերը։
Armenian Eastern Bible 1994
Շողոքորթների խօսքերը փաղաքշող են, բայց դառնում են կռուի բուն։
Armenian NEA
Շողոքորթների խոսքերը փաղաքշող են, բայց կռվի պատճառ են դառնում։