Proverbs 28:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Խոհեմութիւն չունեցող իշխանը շատ զրկանքներ կ’ընէ, Բայց ագահութենէ զզուողը իր կեանքը կ’աւելցնէ։
Armenian 2018
Անխոհեմ իշխանի պատճառած հարստահարությունը շատ կլինի, իսկ ագահությունն ատողը կերկարացնի իր օրերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Խոհեմութիւնը պակաս իշխանի զրկանքը շատ կլինի. Իսկ ագահութիւնն ատողը օրերը կերկարացնէ։
Armenian Eastern Bible 1994
Խոհեմութիւնից զուրկ թագաւորը մեծ անիրաւութիւն անող է, բայց անիրաւութիւնն ատողը երկար կեանք կ՚ունենայ։
Armenian NEA
Մտքից զուրկ թագավորը մեծ կեղեքող է, իսկ անիրավություն ատողը երկարակյաց կլինի։