Proverbs 29:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իմաստուն մարդը, երբ յիմարին հետ վիճաբանութիւն ընէ, Թէ՛ սրդողի եւ թէ՛ ծիծաղի՝ հանգիստ չըլլար։
Armenian 2018
Երբ իմաստուն մարդը դատի մեջ մտնի հիմարի հետ, հանգիստ չի ունենալու, զայրանա էլ, ծիծաղի էլ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իմաստուն մարդը յիմարի հետ վիճելիս, թէ բարկանայ թէ ծիծաղի՝ հանգիստ չի լինիլ։
Armenian Eastern Bible 1994
Իմաստուն մարդը դատում է ազգերին, բայց անզգամ մարդն իր բարկութեան մէջ ծաղրելի է դառնում եւ չի պատկառում։
Armenian NEA
Իմաստունը դատում է ազգերին, իսկ անզգամը ծաղրելի է դառնում իր բարկության մեջ և չի ակնածում։