Proverbs 5:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ հիմա, ո՛վ որդիներ, ինծի մտի՛կ ըրէք Ու իմ բերնիս խօսքերէն մի՛ խոտորիք։
Armenian 2018
Եվ հիմա, որդինե՛ր, ի՛նձ լսեցեք և իմ բերանի խոսքերից մի՛ հեռացեք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ հիմա, որդեակք, ինձ լսեցէք, եւ մի հեռանաք իմ բերանի խօսքերիցը։
Armenian Eastern Bible 1994
Արդ, որդեա՛կ, լսի՛ր ինձ եւ մի՛ արհամարհիր իմ խօսքերը.
Armenian NEA
Արդ, որդյա՛կ, լսի՛ր ինձ, և մի՛ արհամարհիր իմ խոսքերը,