Psalms 141:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Արդարը թող զիս խրատէ եւ զարնէ ողորմութեամբ, Բայց անօրէնին իւղը թող չօծէ գլուխս, Վասն զի անդադար անոնց չարութիւններուն դէմ պիտի աղօթեմ։
Armenian 2018
Արդարը թող խրատի ինձ. նա քաղցրություն է և թող հանդիմանի ինձ. նա գլխի յուղ է. իմ գլուխը չի մերժի այն, որովհետև նրանց չարագործությունների ժամանակ էլ նրանց դեմ է լինում իմ աղոթքը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Արդարը թող խրատէ ինձ, նա քաղցրութիւն է, եւ թող յանդիմանէ ինձ, նա գլխի իւղ է. իմ գլուխը չի մերժիլ. որովհետեւ իմ աղօթքը լինում է նորանց չարագործութիւնների ժամանակին էլ։
Armenian Eastern Bible 1994
Նայում էի աջ ու տեսնում, որ ոչ ոք ինձ չի ճանաչում. փախչելն ինձ համար անհնար դարձաւ, եւ չկար մէկը, որ փնտռէր ինձ։
Armenian NEA
Նայում էի աջ ու տեսնում, որ չկար մեկը, որ ինձ ճանաչեր, Փախուստս էլ անօգուտ եղավ, Եվ չկար մեկը, որ փնտրեր հոգիս։