Psalms 18:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Տէրը իմ վէմս, ամրութիւնս ու փրկիչս է։ Իմ Աստուածս իմ պարիսպս է, ես անոր կը յուսամ, Անիկա իմ վահանս ու իմ փրկութեանս եղջիւրը Ու իմ բարձր աշտարակս է։
Armenian 2018
Տե՛ր, իմ վե՛մ և իմ ամրո՛ց և իմ ազատարա՛ր. իմ Աստվա՛ծ, իմ վե՛մ, որտեղ ապաստան եմ գտնում։ Ո՛վ իմ վահան և իմ փրկությա՛ն եղջյուր. նա իմ ապավենն է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Տէր, իմ վէմ, եւ իմ բերդ եւ իմ ազատիչ. իմ Աստուած, իմ ամրութիւն, որին ես յուսացած եմ։ Ով իմ ասպար եւ իմ փրկութեան եղջիւր, նա իմ բարձր աշտարակն է.
Armenian Eastern Bible 1994
Երկինքը պատմում է Աստծու փառքը, եւ երկնքի հաստատութիւնը յայտնում է նրա ձեռքի գործերը։
Armenian NEA
Երկինքը պատմում է Աստծու փառքի մասին, Երկնքի հաստատությունը Պատմում է նրա ձեռքերի գործերի մասին։