Psalms 40:16 — Compare Translations
3 translations compared side by side
Armenian 1853
Ամէն քեզ փնտռող Քեզմով թող ցնծայ եւ ուրախանայ։ Քու փրկութիւնդ սիրողները Ամէն ժամանակ թող ըսեն. «Մեծ է Տէրը»։
Armenian 2018
Թող քեզնով ցնծան և ուրախանան բոլոր նրանք, որ փնտրում են քեզ. քո փրկությունը սիրողները թող միշտ ասեն. «Մեծ է փառքդ, Տե՛ր»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Թող ցնծան եւ ուրախանան քեզանով. ամեն քեզ խնդրողները. թող քո փրկութիւնը սիրողները միշտ ասեն՝ Տէրը փառաւորուի։