Psalms 5:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բայց ես քու ողորմութեանդ շատութիւնովը քու տունդ պիտի մտնեմ. Քու վախովդ երկրպագութիւն պիտի ընեմ քու սուրբ տաճարիդ մէջ։
Armenian 2018
Բայց ես քո առատ ողորմության շնորհիվ պիտի մտնեմ քո տունը և քո սուրբ տաճարում երկրպագություն անեմ քո երկյուղով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց ես քո շատ ողորմութիւնովը կմտնեմ քո տունը, եւ դէպի քո սուրբ տաճարը երկրպագութիւն կանեմ քո երկիւղովը։
Armenian Eastern Bible 1994
Դու ատեցիր անօրէնութիւն գործողներին, կործանում ես բոլոր ստախօսներին, արիւնահեղ ու նենգ մարդուց գարշում ես, Տէ՛ր։
Armenian NEA
Կորստի ես մատնում ստախոսներին։ Արյունահեղ և նենգավոր մարդը, Տե՜ր, Պիղծ է քեզ համար,