Psalms 5:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Վասն զի անոնց բերնին մէջ ճշմարտութիւն չկայ, Անոնց ներսիդին չարութիւն կայ։ Անոնց կոկորդը բաց գերեզման է, Իրենց լեզուովը նենգաւոր եղան։
Armenian 2018
Որովհետև նրանց բերանում ճշմարտություն չկա. նրանց ներսը չարություն է, նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզվով նենգություն են անում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ նորանց բերանումը ճշմարտութիւն չկայ. նորանց ներսը չարութիւնով լիքն է, նորանց կոկորդը բաց գերեզման է. եւ իրանց լեզուովը նենգութիւն են անում։
Armenian Eastern Bible 1994
Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջեւ ճանապարհները քո,
Armenian NEA
Տե՜ր, առաջնորդի՛ր ինձ քո արդարությամբ, Որպեսզի իմ թշնամիները զղջան, Ուղի՛ղ արա իմ ճանապարհները քո առաջ։