Revelation 14:18 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Ու սեղանէն ուրիշ հրեշտակ մը ելաւ, որ կրակի վրայ իշխանութիւն ունէր ու մեծ ձայնով կանչեց անոր՝ որ սուր մանգաղը ունէր ու ըսաւ. «Երկնցո՛ւր քու սուր մանգաղդ ու երկրի այգիին ողկոյզները կթէ, վասն զի անոր խաղողները հասունցած են»։
Armenian 2017
Ու սեղանէն ուրիշ հրեշտակ մը ելաւ, որ կրակի վրայ իշխանութիւն ունէր ու մեծ ձայնով կանչեց անոր՝ որ սուր մանգաղը ունէր ու ըսաւ. «Երկնցո՛ւր քու սուր մանգաղդ ու երկրի այգիին ողկոյզները կթէ, վասն զի անոր խաղողները հասունցած են»։
Armenian 2018
Զոհասեղանից մեկ այլ հրեշտակ դուրս ելավ, որ կրակի վրա իշխանություն ուներ, և սուր գերանդի ունեցողին բարձրաձայն գոչեց՝ ասելով. «Քո սուր գերանդին ուղարկի՛ր ու երկրի այգու ողկույզները քաղի՛ր, որովհետև նրա խաղողը հասել է»։
Armenian 2019
Յետոյ ուրիշ հրեշտակ մը, որ կրակին վրայ իշխանութիւն ունէր, զոհասեղանէն դուրս ելաւ եւ բարձրաձայն աղաղակեց սուր գերանդի ունեցող հրեշտակին, ըսելով. «Ղրկէ՛ սուր գերանդիդ եւ քաղէ՛ երկրի այգիին ողկոյզները, որովհետեւ խաղողը հասունցած է»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ սեղանիցը որ իշխանութիւն ունէր կրակի վերայ, եւ մեծ աղաղակով գոչեց սուր գերանդին ունեցողին ասելով. Ուղարկիր քո սուր գերանդին եւ երկրի այգու ողկոյզները քաղիր, որովհետեւ նորա խաղողը հասել է։
Armenian Eastern Bible 1994
Եւ զոհասեղանից դուրս ելաւ մի ուրիշ հրեշտակ, որ իշխանութիւն ունէր կրակի վրայ. նա բարձր ձայնով աղաղակեց այն
Armenian NEA
Զոհասեղանից ուրիշ հրեշտակ դուրս ելավ, որ կրակի վրա իշխանություն ուներ. նա բարձր ձայնով աղաղակեց հրեշտակին, որ սրած գերանդի ուներ, և ասաց. «Քաղի՛ր ողկույզները երկրի այգուց, քանի որ խաղողն արդեն հասել է»։
Armenian Western NT 1994?
Նաեւ զոհասեղանէն դուրս ելաւ ուրիշ հրեշտակ մը՝ որ իշխանութիւն ունէր կրակին վրայ. հզօր կանչով գոչեց անոր՝ որ ունէր սուր մանգաղը. «Ղրկէ՛ քու սուր մանգաղդ ու կթէ՛ երկրի այգիին ողկոյզնե՛րը, որովհետեւ անոր խաղողները հասունցած են»: