Revelation 2:27 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
(Եւ պիտի հովուէ զանոնք երկաթէ գաւազանով։ Անոնք բրուտի ամաններու պէս պիտի փշրուին.)
Armenian 2017
(եւ պիտի հովուէ զանոնք երկաթէ գաւազանով։ Անոնք բրուտի ամաններու պէս պիտի փշրուին).
Armenian 2018
Եվ նա կհովվի նրանց երկաթե գավազանով և կփշրի նրանց բրուտի ամանի պես,
Armenian 2019
այնպէս՝ ինչպէս որ ես ալ իմ իշխանութիւնս ստացայ իմ Հօրմէս։ Անիկա պիտի հովուէ երկաթէ մականով եւ զանոնք պիտի փշրէ կաւէ ամաններու պէս։ Անոր պիտի տամ առաւօտեան աստղը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
(Եւ նա կ’հովուէ նորանց երկաթէ գաւազանով. բրուտի ամանի պէս կ’փշրուին նորանք։)
Armenian Eastern Bible 1994
եւ նա նրանց պիտի հովուի երկաթէ գաւազանով ու նրանց պիտի փշրի ինչպէս բրուտի անօթ:
Armenian NEA
Պիտի հովվի նրանց երկաթե գավազանով ու պիտի փշրի նրանց բրուտի անոթի պես։
Armenian Western NT 1994?
(եւ պիտի հովուէ զանոնք երկաթէ գաւազանով. անոնք պիտի փշրուին բրուտի անօթներու պէս.)