Revelation 21:4 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Եւ ինք անոնց աչքերէն բոլոր արցունքները պիտի սրբէ եւ ա՛լ մահ պիտի չըլլայ։ Ո՛չ սուգ եւ ո՛չ աղաղակ եւ ո՛չ ցաւ պիտի ըլլայ ասկէ յետոյ, վասն զի առաջուան բաները անցան»։
Armenian 2017
եւ ինք անոնց աչքերէն բոլոր արցունքները պիտի սրբէ եւ ա՛լ մահ պիտի չըլլայ։ Ո՛չ սուգ եւ ո՛չ աղաղակ եւ ո՛չ ցաւ պիտի ըլլայ ասկէ յետոյ, վասն զի առաջուան բաները անցան»։
Armenian 2018
Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան»։
Armenian 2019
Անոնց աչքերէն ամէն արցունք պիտի սրբէ. այլեւս ո՛չ մահ գոյութիւն պիտի ունենայ, ո՛չ սուգ, ո՛չ ողբ, ո՛չ ցաւ եւ ո՛չ ալ յոգնութիւն, որովհետեւ նախկինները անցան գացին»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան։
Armenian Eastern Bible 1994
եւ պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի
Armenian NEA
Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չպիտի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ և ո՛չ չարչարանք չպիտի լինեն, քանի որ նախկինն անցավ»։
Armenian Western NT 1994?
Ի՛նք պիտի սրբէ անոնց աչքերէն բոլոր արցունքները. ա՛լ մահ պիտի չըլլայ, ո՛չ սուգ, ո՛չ գոչիւն: Այլեւս բնա՛ւ ցաւ պիտի չըլլայ, որովհետեւ առաջուան բաները անցան»: