Revelation 22:8 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Եւ ես՝ Յովհաննէսս՝ լսեցի ու տեսայ այս բաները։ Երբ լսեցի ու տեսայ, ինկայ որ երկրպագութիւն ընեմ այն հրեշտակին ոտքերուն առջեւ՝ որ այս բաները ինծի կը ցուցնէր,
Armenian 2017
Եւ ես՝ Յովհաննէսս՝ լսեցի ու տեսայ այս բաները։ Երբ լսեցի ու տեսայ, ինկայ որ երկրպագութիւն ընեմ այն հրեշտակին ոտքերուն առջեւ՝ որ այս բաները ինծի կը ցուցնէր,
Armenian 2018
Եվ ես՝ Հովհաննեսս, այս բաները լսողն ու տեսնողը, երբ լսեցի ու տեսա, ընկա, որ երկրպագեմ այն հրեշտակի ոտքերի առաջ, որ այս բաները ցույց էր տալիս ինձ։
Armenian 2019
Ես, Յովհաննէս, անձամբ լսեցի եւ տեսայ այս բոլորը. եւ երբ լսեցի ուտեսայ՝ գետին ինկայ հրեշտակին ոտքերուն առջեւ՝ երկրպագելու համար անոր, որ ինծի այս բոլորը ցոյց կու տար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես Յովհաննէսս՝ այս բաները լսող եւ տեսնողս, երբոր լսեցի եւ տեսայ, ընկայ որ երկրպագեմ այն հրեշտակի ոտների առաջին, որ այս բաները ցոյց էր տալիս ինձ։
Armenian Eastern Bible 1994
Եւ ես՝ Յովհաննէսը, լսեցի եւ տեսայ այս բոլորը. եւ երբ լսեցի ու տեսայ, ծնկի եկայ եւ երկրպագեցի այն հրեշտակին, որ ցոյց
Armenian NEA
Եվ ես՝ Հովհաննեսս, լսում ու տեսնում էի այս բոլորը։ Եվ երբ լսեցի ու տեսա, ծնկի եկա և երկրպագեցի այն հրեշտակին, որ ցույց տվեց ինձ այս բոլորը։
Armenian Western NT 1994?
Ես՝ Յովհաննէս՝ տեսայ այս բաները, ու լսեցի: Երբ լսեցի եւ տեսայ, ինկայ որ երկրպագեմ այն հրեշտակին ոտքերուն առջեւ՝ որ ասոնք ցոյց կու տար ինծի: