Revelation 4:5 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Աթոռէն փայլակներ ու ձայներ եւ որոտումներ կ’ելլէին։ Աթոռին առջեւ եօթը հատ բորբոքած կրակի լամբարներ կային, որոնք Աստուծոյ եօթը Հոգիներն էին։
Armenian 2017
Աթոռէն փայլակներ ու ձայներ եւ որոտումներ կ’ելլէին։ Աթոռին առջեւ եօթը հատ բորբոքած կրակի լամբարներ կային, որոնք Աստուծոյ եօթը Հոգիներն էին։
Armenian 2018
Գահից ելնում էին փայլատակումներ, որոտներ ու ձայներ. գահի առջևում կրակով բորբոքված յոթ ջահեր կային, որոնք Աստծու յոթ Հոգիներն են։
Armenian 2019
Այդ գահէն փայլատակումներ, ձայներ եւ որոտումներ կ՚ելլէին։ Գահին առջեւ հրաբորբոք եօթը ջահեր կային, որոնք Աստուծոյ եօթը հոգիներն են։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ աթոռիցը փայլատակներ եւ որոտմունք եւ ձայներ էին դուրս գալիս. եւ եօթը ղամբարներ՝ կրակով բորբոքուած աթոռի առաջին, որոնք Աստուծոյ եօթը հոգիներն են։
Armenian Eastern Bible 1994
Եւ այդ աթոռից ելնում էին փայլատակումներ, ձայներ եւ որոտներ. եւ աթոռի առաջ կային բորբոքուած կրակի եօթը ջահեր, որ
Armenian NEA
Այդ աթոռից ելնում էին փայլատակումներ, ձայներ ու որոտներ, և աթոռի առաջ կային բորբոքված կրակի յոթ ջահեր, որ Աստծու յոթ Հոգիներն են։
Armenian Western NT 1994?
Գահէն կ՚ելլէին փայլակներ, ձայներ եւ որոտումներ, ու գահին առջեւ կային եօթը հրավառ ջահեր, որոնք Աստուծոյ եօթը Հոգիներն են: