Revelation 7:2 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Ուրիշ հրեշտակ մը տեսայ, որ արեւելքէն եկաւ ու Կենդանի Աստուծոյ կնիքը ունէր եւ մեծ ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներուն, որոնց իշխանութիւն տրուած էր երկրին ու ծովուն վնասելու
Armenian 2017
Ուրիշ հրեշտակ մը տեսայ, որ արեւելքէն եկաւ ու Կենդանի Աստուծոյ կնիքը ունէր եւ մեծ ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներուն, որոնց իշխանութիւն տրուած էր երկրին ու ծովուն վնասելու
Armenian 2018
Տեսա նաև մեկ այլ հրեշտակի, որ բարձրանում էր արևելքից ու կենդանի Աստծու կնիքն ուներ։ Նա բարձրաձայն աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց երկրին ու ծովին վնասելու իշխանություն էր տրվել։
Armenian 2019
Տեսայ ուրիշ հրեշտակ մըն ալ, որարեւելքէն ելաւ եւ որ կենդանի Աստուծոյ կնիքը ունէր։ Անիկա բարձր ձայնով աղաղակեց չորս հրեշտակներուն, որոնց իշխանութիւն տրուած էր երկրին ու ծովուն վնասելու,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ մի ուրիշ հրեշտակ տեսայ, որ դուրս էր գալիս արեւելքիցը, եւ Կենդանի Աստուծոյ կնիքն ունէր, եւ մեծ ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին որոնց իշխանութիւն տրուեցաւ երկրին եւ ծովին վնասելու,
Armenian Eastern Bible 1994
Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ ելաւ արեւելքից եւ ունէր կենդանի Աստծու կնիքը. եւ բարձր ձայնով աղաղակեց այն չորս
Armenian NEA
Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ, որ ելնում էր արևելքից և ուներ կենդանի Աստծու կնիքը։ Նա բարձր ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց իշխանություն էր տրված վնասելու երկրին և ծովին։
Armenian Western NT 1994?
Տեսայ նաեւ ուրիշ հրեշտակ մը, որ բարձրացաւ արեւելքէն եւ ունէր ապրող Աստուծոյ կնիքը: Ան բարձրաձայն աղաղակեց այն չորս հրեշտակներուն, որոնց իշխանութիւն տրուած էր վնասելու երկրին ու ծովուն.