Romans 1:13 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Սակայն չեմ ուզեր որ չգիտնաք, եղբայրնե՛ր, որ շատ անգամ ուզեցի գալ ձեզի, (եւ մինչեւ հիմա արգիլուեցայ,) որպէս զի ձեր մէջ ալ պտուղ մը ունենամ, ինչպէս ուրիշ հեթանոսներու մէջ ալ։
Armenian 2017
Սակայն չեմ ուզեր որ չգիտնաք, եղբայրնե՛ր, որ շատ անգամ ուզեցի գալ ձեզի, (եւ մինչեւ հիմա արգիլուեցայ), որպէս զի ձեր մէջ ալ պտուղ մը ունենամ, ինչպէս ուրիշ հեթանոսներու մէջ ալ։
Armenian 2018
Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք, որ շատ անգամ մտադրվեցի ձեզ մոտ գալ (թեև մինչև հիմա արգելքներ եղան), որպեսզի ձեր մեջ ևս վաստակ ունենամ, ինչպես մյուս հեթանոսների մեջ։
Armenian 2019
Բայց կ՚ուզեմ որ գիտնաք, եղբայրնե՛ր, որ բազմիցս մտադրեցի գալ ձեզի, սակայն մինչեւ հիմա արգելքներ ունեցայ։ Որովհետեւ կ՚ուզեմ ձեր մէջ եւս վաստակ ունենալ, ինչպէս ունիմ ուրիշ ազգերու մէջ.
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եղբարք, չեմ կամենում որ դուք չ՛գիտենաք, թէ շատ անգամ միտքս դրի որ ձեզ մօտ գամ, (թէեւ մինչեւ հիմա արգիլուեցայ.) որ ձեր միջումն էլ պտուղ ունենամ՝ ինչպէս եւ ուրիշ հեթանոսների մէջ։
Armenian Eastern Bible 1994
Չեմ կամենում, եղբայրնե՛ր, որ դուք անտեղեակ լինէք, թէ շա՜տ անգամ կամեցայ գալ ձեզ մօտ, որպէսզի ձեր մէջ էլ որեւէ պտուղ
Armenian NEA
Չեմ ուզում, եղբայրնե՛ր, անտեղյակ լինեք, որ բազմիցս մտադրվեցի գալ ձեզ մոտ (և մինչև հիմա արգելքներ ունեցա), որպեսզի ձեր մեջ ևս վաստակ ունենամ, ինչպես ուրիշ ազգերի մեջ։
Armenian Western NT 1994?
Սակայն չեմ ուզեր որ անգիտանաք, եղբայրնե՛ր, որ յաճախ առաջադրեցի գալ ձեզի, (եւ մինչեւ հիմա արգիլուեցայ,) որպէսզի ձեր մէջ ալ պտուղ մը ունենամ, ինչպէս միւս հեթանոսներուն մէջ: