Romans 1:24 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Անոր համար Աստուած ալ պղծութեան մատնեց զանոնք իրենց սրտերուն ցանկութիւններովը՝ իրենց մարմինները իրենց մէջ անարգելու։
Armenian 2017
Անոր համար Աստուած ալ պղծութեան մատնեց զանոնք իրենց սրտերուն ցանկութիւններովը՝ իրենց մարմինները իրենց մէջ անարգելու։
Armenian 2018
Այդ պատճառով Աստված էլ նրանց, ըստ իրենց սրտերի ցանկության, պղծության մատնեց, որպեսզի իրենց մարմիններն իրենց մեջ անարգեն։
Armenian 2019
Այդ պատճառով ալ Աստուած թոյլ տուաւ, որ իրենց սրտի ցանկութիւններով պղծութեան յանձնուին եւ իրենք իրենց մարմինը անպատուեն,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորա համար Աստուած էլ նորանց մատնեց իրանց սրտերի ցանկութեան մէջ՝ պղծութեան համար. որ խայտառակեն իրանց մարմիններն իրանց անձերումը։
Armenian Eastern Bible 1994
Դրա համար, ըստ իրենց սրտերի ցանկութեան, Աստուած նրանց մատնեց պղծութեան, որ անարգեն իրենց մարմինները իրենք իրենց
Armenian NEA
Այդ պատճառով էլ Աստված նրանց իրենց սրտերի ցանկությամբ հանձնեց պղծության, որպեսզի իրենց մեջ անարգեն իրենց մարմինները։
Armenian Western NT 1994?
Հետեւաբար Աստուած ալ մատնեց զանոնք անմաքրութեան՝ իրենց սիրտի ցանկութիւններուն համաձայն, որպէսզի իրենց մարմինները անպատուեն իրենք իրենց մէջ.