Romans 10:16 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Բայց ամէնքը հնազանդ չեղան աւետարանին. քանզի Եսայի կ’ըսէ. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին»։
Armenian 2017
Բայց ամէնքը հնազանդ չեղան աւետարանին. քանզի Եսայի կ’ըսէ. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին»։
Armenian 2018
Բայց բոլորը չէ, որ Ավետարանին հնազանդ եղան։ Եսային ասում է. «Տե՛ր, մեր ավետիսին ո՞վ հավատաց»։
Armenian 2019
Բայց բոլորը չընդունեցին այդ աւետիսը. արդարեւ Եսայի մարգարէ կը գոչէ. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց ոչ թէ ամենքը հնազանդ եղան աւետարանին։ Որովհետեւ Եսայիան ասում է. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին։
Armenian Eastern Bible 1994
Բայց ոչ բոլորը հնազանդ եղան աւետարանին: Եսային աղաղակում է. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր քարոզութեանը»:
Armenian NEA
Բայց ոչ բոլորը հնազանդ եղան ավետարանին։ Եսային ասում է. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր քարոզությանը»։
Armenian Western NT 1994?
Բայց բոլորը չհնազանդեցան աւետարանին, քանի որ Եսայի կ՚ըսէ. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին»: