Romans 11:24 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Քանզի եթէ դուն քեզի բնական եղող վայրենի ձիթենիէն կտրուեցար ու այն բարի ձիթենիին վրայ, որ քեզի բնական չէր, պատուաստուեցար, ալ որչա՜փ աւելի անոնք որ բնական ճիւղեր են, պիտի պատուաստուին իրենց ձիթենիին վրայ։
Armenian 2017
Քանզի եթէ դուն քեզի բնական եղող վայրենի ձիթենիէն կտրուեցար ու այն բարի ձիթենիին վրայ, որ քեզի բնական չէր, պատուաստուեցար, ալ որչա՜փ աւելի անոնք որ բնական ճիւղեր են, պիտի պատուաստուին իրենց ձիթենիին վրայ։
Armenian 2018
Քանի որ եթե դու ի բնե վայրի ձիթենուց կտրվեցիր ու բնությանը հակառակ՝ լավ ձիթենու վրա պատվաստվեցիր, որքա՜ն առավել նրանք, ովքեր բուն ճյուղերն են և իրենց ձիթենու վրա են պատվաստվելու։
Armenian 2019
Եթէ դուն, որ իսկականին մէջ վայրի ձիթենի մըն էիր, կտրուեցար եւ պատուաստուեցար ընտանի ձիթենիին վրայ որ քու բունդ չէր, որքա՜ն աւելի դիւրութեամբ պիտի պատուաստուին նոյն այդ ձիթենիին բնական ճիւղերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Վասնզի եթէ դու ի բնէ վայրի ձիթենուցը կտրուեցար եւ բնութեան դէմ բարի ձիթենու վերայ պատուաստուեցար, էլ ո՞րքան աւելի նորանք որ բնական են կ’պատուաստուին իրանց ձիթենու վերայ։
Armenian Eastern Bible 1994
Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգէտ լինէք այս խորհրդին, - որպէսզի դուք ձեզ իմաստունի տեղ չդնէք, - թէ կուրութիւն եկաւ
Armenian NEA
Եթե դու բնույթով վայրի ձիթենուց կտրվեցիր և բնության հակառակ պատվաստվեցիր լավ ձիթենու վրա, որքա՜ն առավել նրանք, որ բուն իսկ ճյուղերն են, կպատվաստվեն իրենց ձիթենու վրա։
Armenian Western NT 1994?
Քանի որ եթէ դուն կտրուեցար այն ձիթենիէն՝ որ բնութեամբ վայրի էր, եւ հակառակ բնութեան՝ պատուաստուեցար լաւ ձիթենիի մը վրայ, ա՛լ ո՜րչափ աւելի ասոնք՝ որ բնական ճիւղերն են, պիտի պատուաստուին իրենց սեփական ձիթենիին վրայ: