Romans 13:3 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Վասն զի իշխանները բարիք գործողները չեն վախցներ, հապա՝ չարը։ Կ’ուզե՞ս չվախնալ իշխանութենէն, բարիք գործէ ու անկէ գովութիւն պիտի ընդունիս.
Armenian 2017
Վասն զի իշխանները բարիք գործողները չեն վախցներ, հապա՝ չարը։ Կ’ուզե՞ս չվախնալ իշխանութենէն, բարիք գործէ ու անկէ գովութիւն պիտի ընդունիս.
Armenian 2018
Որովհետև իշխանավորները բարի գործերի համար վախ չեն ազդում, այլ չար գործերի։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ, բարի՛ք գործիր ու նրանից գովասանք կստանաս,
Armenian 2019
Իշխողները վախ չեն պատճառեր բարիք գործողներուն, այլ միայն չարագործներուն։ Դուն կ՚ուզե՞ս իշխանութենէն չվախնալ։ Բարի՛ք գործէ, եւ անկէ գովասանք կը լսես.
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ իշխանները բարի գործերի համար վախի պատճառ չեն, այլ չար գործերի. կամենո՞ւմ ես որ իշխանութիւնիցը չ’վախենաս, բարին գործիր, եւ նորանից գովասանք կ’ընդունիս։
Armenian Eastern Bible 1994
քանի որ իշխանաւորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի: Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանութիւնից.
Armenian NEA
Իշխանավորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ չար գործերի։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ, բարի՛ք գործիր, և նրանից գովասանք կստանաս,
Armenian Western NT 1994?
Քանի որ իշխանները՝ բարի գործերու համար վախ չեն ազդեր, հապա՝ չար գործերու: Ուստի կ՚ուզե՞ս չվախնալ իշխանութենէն. բարի՛ն գործէ, եւ գովեստ պիտի ընդունիս անկէ: