Romans 14:13 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ա՛լ զիրար չդատենք, հապա որոշենք մեր մտքերուն մէջ՝ խոչ կամ գայթակղութիւն չդնել ոեւէ եղբօր։
Armenian 2017
Ա՛լ զիրար չդատենք, հապա որոշենք մեր մտքերուն մէջ՝ խոչ կամ գայթակղութիւն չդնել ոեւէ եղբօր։
Armenian 2018
Այսուհետև այլևս իրար չդատենք, այլ ավելի մտածե՛ք, որ եղբոր համար անկման կամ գայթակղության պատճառ չլինեք։
Armenian 2019
այսուհետեւ դադրի՛նք իրար քննադատելէ, եւ փոխարէնը ջանանք մեր եղբայրներուն գայթակղութեան եւ մեղանչումին պատճառ չդառնալ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այսուհետեւ այլեւս իրար չ’դատենք. այլ աւելի այս դրէք ձեր մտքումը, որ եղբօր գլորում կամ գայթակղութիւն չ’դնէք։
Armenian Eastern Bible 1994
Ուստի, միմեանց չդատենք. աւելի շատ այս բանը դրէք ձեր մտքում՝ եղբօր առաջ գայթակղութեան քար չդնել:
Armenian NEA
Ուստի միմյանց չդատենք, այլ ավելի շուտ մտածեք գայթակղության պատճառ չլինել եղբոր համար։
Armenian Western NT 1994?
Ուստի ա՛լ չդատենք զիրար. այլ մանաւանդ սա՛ վճռեցէք, որ ո՛չ մէկը սայթաքում կամ գայթակղութիւն դնէ իր եղբօր առջեւ: